Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գրքեր` Արցախի դպրոցների և զորամասերի գրադարաններին (ֆոտոշարք)

Գրքեր` Արցախի դպրոցների և զորամասերի գրադարաններին (ֆոտոշարք)
19.12.2012 | 13:06

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն հայ գրատպության 500-ամյակի առթիվ նախաձեռնել էր «Գիրք` Արցախին» գրքահավաք ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում անցկացվեց գրքահավաք:

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի արտաքին կապերի կոորդինատոր Դավիթ Տաշչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ հավաքվել է 5000 անուն գրականություն և անընդմեջ ստանում են նոր գրքեր: «Բոլոր հավաքված գրքերը կփոխանցվեն Արցախի դպրոցների և զորամասերի գրադարաններին,- ասաց նա:- Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ-ին, ԵՊՃՀ-ին, ԵՊԼՀ-ին, ՖԿՀՊԻ-ին, Սլավոնական համալսարանին և մեր այն քաղաքացիներին, ովքեր այս բարի նպատակին իրականացման համար նվիրեցի իրենց գրքերը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ